տուն Լուրեր ԿԲ պաշտոնյա. Զինվորներին ապահովագրող հիմնադրամը պետբյուջեից առանձին է լինելու. PanARMENIAN.Net

ԿԲ պաշտոնյա. Զինվորներին ապահովագրող հիմնադրամը պետբյուջեից առանձին է լինելու. PanARMENIAN.Net

92
0

kentronakan bank

PanARMENIAN.Net — ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համար ստեղծվող հիմնադրամի գործունեությունը լինելու է հնարավորինս պարզ և թափանցիկ: Այս մասին նոյեմբերի 14-ին ասել է Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը:

«Երկրի հարցը» հաղորդման հյուրը նշել է, որ առցանց տարբերակով մարդիկ կարողանալու են տեսնել բոլոր մուտքերն ու հոսքերը:

«Հիմնադրամն առանձնացված է լինելու պետական բյուջեի ելքերից և մուտքերից, հարկերից և տուրքերից: Հաջորդ կարևոր գործոնը հիմնադրամի կառավարող Հոգաբարձուների խորհրդի ստեղծումն է: Այն բաղկացած է լինելու 7 անդամից: Այնտեղ պետք է ներգրավված լինեն հանրության հնարավորինս լայն շերտերը ներկայացնող անձինք, ովքեր վստահություն են վայելում հասարակության շրջանում և կարող են վստահություն հաղորդել հիմնադրամի գործունեությանը»,-նշել է ԿԲ պաշտոնյան:

Կառավարության որոշման համաձայն՝ հօգուտ պաշտպանության նախարարության նորաստեղծ հիմնադրամի յուրաքանչյուր աշխատողից ամսական 1000 դրամ կգանձվի:

Ինչ վերաբերվում է վճարման չափը ըստ եկամտի չափի սահմանելու շուրջ քննարկումներին, փորձ է արվել համակարգը հնարավորինս պարզ պահել.

«Յուրաքանչյուր աշխատակից վճարելու է 1000 դրամ: Հակառակ պարագայում բարդանալու էր համակարգի վարչարարությունը, ինչը, ինքնին, ծախսատար է: Բացի այդ, գոյություն ունի հանրային բարիք հասկացությունը, պաշտպանությունը վերաբերվում է բոլորիս հավասարապես: Սահմանին կանգնած զինծառայողը պաշտպանում է բոլորիս հավասարապես»,-հավելել է Աբրահամյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: