տուն Լուրեր ԿԲ նախագահը՝ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի հետաձգման մասին

ԿԲ նախագահը՝ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի հետաձգման մասին

99
0

Ես նման ինֆորմացիա չունեմ, որ պետք է հետաձգվի։ Այսպես արձագանքեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների հարցին, թե արդյոք տեղյակ է, որ սոցապ նախարարը կառավարություն է ներկայացրել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի մեկ տարի հետաձգման մասին որոշման նախագիծ։

ԿԲ նախագահի խոսքով՝ համաձայն գործող օրենքի՝ հուլիսի 1-ից անցնելու ենք կենսաթոշակային պարտադիր կուտակման բաղադրիչի վերջնական ներմուծմանը։ Այս պահին համակարգը գրեթե 200 հազար մասնակից ունի, եւ այս տարի պարտադիրի ներմուծման հաշվին ևս 80-81 հազար մասնակից կավելանա:

Արթուր Ջավադյանն ասաց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի մեկ տարի հետաձգման  համար անհրաժեշտ է օրենքում փոփոխություններ կատարել։