ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Այսօր Կազանում զրուցել եմ WorldSkills կազմակերպության նորընտիր նախագահ Յոս դե Գոյի հետ: Նա հայտնեց, որ իր առաջնային նպատակներից է, որ անդամ պետությունները լուրջ հաջողություն ունենան մասնագիտական կրթության ոլորտում և պատրաստակամություն հայտնեց աջակցելու մեր բարեփոխումներին»: