Այսօր ՀՀ նոտարական պալատում վկայագրեր կհանձնվեն հաշտարարի որակավորման ստուգման արդյունքում հաշտարարի որակավորում ստացած անձանց: Մեր նախորդ հրապարակումներում մենք արդեն իսկ անդրադարձել էինք հաշտարարի ինստիտուտին՝ փորձելով հասկանալ, թե որքանով է այն արդարացնում իրեն:
Araratnews.am-ի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը նկատեց, որ մինշանակ դժվար է պատասխանել այն հարցին՝ թե որքանով իրեն կարդարացնի հաշտարարի ինստիտուտը:
«Կարծում եմ` կայանալու համար այս ինստիտուտը դեռ պետք է աշխատի, գոնե մեկ կամ երկու ամիս: Որքանով այն կաշխատի՝ դեռ դժվարանում եմ կանխատեսել, բայց այն որ դատարանի բեռնաթափման խիստ անհրաժեշտություն կա՝ դա փաստ է: Հիմա նաև դժվար է ասել, թե արդյոք մարդիկ կդիմեն հաշտարարի օգնությանը, թե կնախընտրեն հասնել դատարան: Ժամանակն ամեն ինչ ցույց կտա»,-նշեց մեր զրուցակիցը:
Լուսանկարը՝ PanARMENIAN-ի: