Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին հիմնադիր համաժողովից հետո կայացավ վերահսկող հանձնաժողովի անդամների և վարչության անդամների ըտնրությունը:
Կուսակցության անդամների քվեարկության արդյունքում Վերահսկող հանձնաժողովի անդամներ են ընտրվել Սիփան Փաշինյանը` 173 ձայնով, Էմմա Հակոբյանը 149 ձայնով, Էդուարդ Աղաջանյանը 138 ձայով, Առնակ Ավետիսյանը` 121 և Հրաչյա Հարությունյանը` 96 ձայներով:
Կուսակցության վարչության անդամներ են ընտրվել Արայիկ Հարությունյանը` 207 ձայնով, Նիկոլ Փաշինյանը` 205, Սասուն Միքայելյանը` 194, Ալեն Սիմոնյանը` 172, Լենա Նազարյանը` 165, Մարինե Մանուչարյանը` 164, Վիլեն Գաբրիելյանը` 160, Ռոմանոս Պետրոսյանը` 157, Հակոբ Սիմիդյանը` 155, Ռուբեն Ռուբինյանը` 147, Նարեկ Բաբայանը` 138, Հակոբ Արշակյանը` 130 և Էյրամջյան Սուրենը` 116 ձայներով:
Ընտրություններից յուրաքանչյուրին մասնակցել է 220 ընտրող: