Ռուսաստանի Սոչի քաղաքում նախօրեին ավարտվել են սիրիական կարգավորման հարցով Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ բանակցությունները. հայտնում է Ria.ru-ն:
ՌԴ ղեկավարը հայտարարել է, որ շնորհիվ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ջանքերի` հաջողվել է կանխել Սիրիայի կործանումը՝ թույլ չտալով միջազգային ահաբեկիչներին գրավել այն:
Պուտինի խոսքով՝ Սոչիում կայացած եռակողմ բանակցություններն ուղղված են Սիրիայում դրական փոփոխությունների պահպանմանն ու զարգացմանը:
Պուտինի, Ռոհանիի և Էրդողանի քննարկումները տևել են շուրջ երկու ժամ: