տուն Լուրեր Կայացել է նոր կազմով հանրապետական եռակողմ հանձնաժողովի առաջին նիստը

Կայացել է նոր կազմով հանրապետական եռակողմ հանձնաժողովի առաջին նիստը

104
0

  6_VHM_6043

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ կայացել է  օգոստոսի 1-ինկնքված Հանրապետական կոլեկտիվ պայմանագրին համապատասխան ձևավորված նոր կազմով Հանրապետականեռակողմ հանձնաժողովի առաջին   նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված հիմնական հարցերը վերաբերել  են զբաղվածության կարգավորման 2016 թվականիպետական ծրագրի նախագծի, Հանրապետական եռակողմ հանձնաժողովի աշխատակարգի  և Հանրապետականկոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովելու նպատակով գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներիներկայացմանը:

Նախարար Արտեմ Ասատրյանը, մեծապես կարևորելով սոցիալական գործընկերության նշանակությունը ոլորտումիրականացվող բարեփոխումների գործընթացում՝ հորդորել է գործընկեր կազմակերպություններին  ակտիվ լինել և համատեղ ուժերով նպաստել լ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Նիստի ընթացքում  ներկայացվել և քննարկվել է    Հանրապետական եռակողմ հանձնաժողովի աշխատակարգինախագիծը, որը հաստատվել է հնչեցված ու համաձայնեցված առաջարկություններին համապատասխան:

Նիստին ներկայացվել է Զբաղվածության կարգավորման 2016 թվականի պետական ծրագրի նախագիծը:

Ամենամյա ծրագրի նպատակը բնակչության կայուն և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմաններիստեղծումն է: Այն ուղղված է աշխա­տաշուկայի լարվածությունը մեղմելուն, զբաղվածության ակտիվ ծրագրերի միջոցովաշխատաշուկայում անմրցունակ անձանց` ըստ առաջնահերթությունների կայուն զբաղվածության ևինքնազբաղվածության խթանմանը, աշխատանք փնտրողների, հատկապես` հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության մակարդակի բարձրացմանը, գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերը որակյալմասնագետներով համալրելուն, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման շրջանակներումաշխատաշուկայում անմրցունակ խմբերի արդյունավետ և կայուն զբաղվածության ապահովմանը:

 

Զբաղվածության կարգավորման 2016թ. պետական ծրագրի նախագծում ներկայացված են զբաղվածությանիրավիճակային վերլուծության ամփոփ արդյունքները, զբաղվածության պետական կարգավորման ոլորտի համարառանձնացված են մի շարք հիմնախնդիրներ, որոնց լուծմանն են միտված զբաղվածության կարգավորման թվով 11պետական ակտիվ ծրագրերն ու ծառայությունները: Միաժամանակ համառոտ ներկայացվել են զբաղվածությանծրագրերն ու ծառայությունները:

Զբաղվածության ծրագրերի շրջանակներում քննարկվեցել  նաև գործընկերների առաջարկություններն ուդիտողությունները: Մասնավորապես,  առաջ է քաշվել և քննարկվել ընտանեկան բիզնեսին վերաբերող հարցերըզբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում ներառելու հարցը:

Նիստի ընթացքում որոշվել է նաև ձևավորվել  աշխատանքային խումբ, որը կմշակի Հանրապետական կոլեկտիվպայմանագրի կիրարկումն ապահովող գործողությունների ծրագիրը:

Օրակարգային  այլ հարցերի  վերաբերյալ աշխատանքային և տեխնիկական բնույթի   մի շարք առաջարկություններ ենարվել:

Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և գործատուների հանրապետականմիության, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, նախարարության աշխատակիցներ:

Հանձնաժողովի նիստերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակային է և պարբերաբար ներկայացվելու էնախարարության կայքում:

 

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

հասարակայնության հետ կապերի բաժին