տուն Լուրեր Կայացել է «Մերկուրի» մրցանակաբաշխությունը

Կայացել է «Մերկուրի» մրցանակաբաշխությունը

104
0

MerkuriԿայացել է «Մերկուրի» մրցանակաբաշխությունը, որի պատվավոր մրցանակին արժանանում են տնտեսության եւ գործարար ոլորտում նշանակալի հաջողություններ ու վաստակ ունեցող ընկերություններն ու անհատները։ «Մերկուրի» մրցանակաբաշխությունը   միջազգային է եւ անցկացվում է տարբեր երկրների Առեւտրաարդյունաբերական պալատների նախաձեռնությամբ: Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատն այն կազմակերպում է 2006 թվականից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է մրցանակաբաշխության մրցանակակիր՝ վերահաստատելով Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի իր դիրքերը: Մրցանակի է արժանացել նաեւ ընկերության գլխավոր տնօրենը՝ երկրում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մշակույթի ներդրման համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը լիովին նոր շունչ է հաղորդել Հայաստանում բիզնես կառավարմանն ու միջավայրին: Տասնամյա գործունեության ընթացքում կազմակերպություն բարձրաձայնել է այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են՝ կայուն զարգացումը, էթիկայի նորմերի վրա հիմնված կառավարումը, շահառուների ներգրավվածությունը, բնապահպանությունը,  աշխատանքային հավասար պայմանները, բարեխիղճ գովազդը եւ այլն: Կազմակերպության սոցիալական ներդրումների շնորհիվ լուծվել են սոցիալ-տնտեսական շատ խնդիրներ: Արժեքային այս համակարգի ներդրման հարցում իր մեծ ներդրումն է ունեցել գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն ունի ամենաընդարձակ 2G, 3.75G, 4G ցանցերը եւ տրամադրում է ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Հիմնադրման օրվանից կարճ ժամանակամիջոցում ընկերությունը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց եւ բաժանորդների մեծ բազա: Որպես նորարարությունների առաջատար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեծ դերակատարում ունի Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման գործում:

Այս տարվա «Մերկուրի» մրցանակաբաշխությանը ներկայացված է եղել քսանհինգ անվանակարգ՝ ընդգրկելով տնտեսության բոլոր ոլորտները։ Փորձագիտական գնահատման հետազոտական ծրագիրն իրականացրել է ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի գնահատող հանձնաժողովը, արդյունքների ամփոփիչ գնահատականին մասնակցել է նաեւ միջգերատեսչական հանձնաժողովը, որի կազմում եղել են պետական կառույցների ներկայացուցիչներ: