տուն Լուրեր Կայացել է Հռոմի պապի և Ռուսիո պատրիարքի պատմական հանդիպումը

Կայացել է Հռոմի պապի և Ռուսիո պատրիարքի պատմական հանդիպումը

95
0

Cuba Pope Patriarch (1) (2)

Կուբայում տեղի է ունեցել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հանդիպումը, հաղորդում է gazeta.ru-ն:

Հավանայի օդանավակայանում մոտ 2 ժամ տևած հանդիպման ավարտին երկու եկեղեցիների առաջնորդները համատեղ հռչակագիր են ստորագրել` կոչ անելով միջազգային հանրությանը կանխել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում քրիստոնյաների նկատմամբ հետապնդումները, ինչպես նաև համախմբել ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում:

Քննարկվել է նաև երկու եկեղեցիների սրբավայրեր համատեղ ուխտագնացությունների հարցը: