տուն Լուրեր Կայացել է Գերմանիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը

Կայացել է Գերմանիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը

113
0

1490436943

Գերմանիայի նորընտիր նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ով պաշտոնին ընտրվել էր փետրվարի 12-ին, այսօր պաշտոնապես երդվել է երկրի խորհրդարանում. երդմնակալության արարողությանը ներկա է եղել նաև ԳԴՀ նախկին ղեկավար Յոակիմ Գաուկը: Այս մասին հաղորդում է Deutche Welle-ն:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գերմանիայի նախագահին ընտրում է Դաշնային ժողովը, որը կազմված է Բունդեսթագի 630 պատգամավորից և դաշնային հողերի 630 ներկայացուցչից: Ընտրվելու համար Շտայնմայերը պետք է առաջին փուլում 631 ձայն ստանար: Նրա թեկնածության օգտին, սակայն, 931 մարդ էր քվեարկել: