Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ հայկական սպորտի տարվա ամփոփումը և 2017 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 10 լավագույններին պարգևատրեց «Hyundai» մակնիշի ավտոմեքենաներով: Լավագույն մարզիկների մցանակները հանձնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը
Ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրեց մի շարք մարզիկների և մարզիչների: Օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երկրի նախագահի կողմից ստացավ անվանական զենք:
Ամփոփիչ ելույթներով հանդես եկան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Միջոցառման մասին ավելի մանրամասն՝ քիչ անց: