Ապշեցնող տեսանյութ է հայտնվել համացանցում, որը պատմում է մարդկային դաժանության հերթական դրսևորման մասին:
Պերում գտնվող կոկորդիլոսների արգելոցում երկու տղամարդ կոկորդիլոսներով լի լճակի մեջ են նետել մի կատվի, որը չի կարողացել խուսափել մահից:
Կատուն մի պահ կարողացել է դուրս գալ ջրից, բարձրանալ պարսպի վրա, սակայն ուժասպառ լինելով վայր է ընկել և դարձել կոկորդիլոսների զոհը: