տուն Լուրեր Կատարվածը նշանակում է պետության բացակայություն. քաղաքագետն` Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ

Կատարվածը նշանակում է պետության բացակայություն. քաղաքագետն` Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ

136
0

arm139151305227

Ըստ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի՝ վերջին շրջանում քաղաքական ակտիվիստների, ազատամարտիկների ու ընդդիմադիր քաղաքական գործիչ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հետ կատարվածն առաջին հերթին նշանակում է պետության բացակայություն:

«Պետական ինստիտուտներն իրենց պարտականությունները պարզապես չեն կատարում: Ցավոք, Հայաստանում կան խմբեր, որոնք շատ նորմալ են համարում քաղաքական օպոնենտներին ֆիզիկական հաշվեհարդարով լռեցնելը և դրանով իսկ ապացուցել ինչ-որ ճշմարտացիություն: Դա խստագույնս դատապարտելի է»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց նա:

Մեհրաբյանը զերծ մնաց ՀԱԿ-ի` իշխանությունների նկատմամբ հնչած մեղադրանքներին որևէ մեկնաբանություն տալուց: Պետությունը պարտավոր է վեր հանել թե կատարողներին, թե կազմակերպիչներին: