ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ, UNIStream փոխանցումների համակարգի հետ համատեղ, հաճախորդներին է ներկայացնում նոր ծառայություն’ UNIStream Cash2Card, որը հնարավորություն է ընձեռում UNIStream համակարգի միջոցով փոխանցել գումար’ քարտային հաշիվներին: Ունենալով սպասարկման կենտրոնների լայն ցանցից օգտվելու հնարավորություն’ հաճախորդները կարող են ցանկացած պահի կանխիկացնել գումարը և կատարել անկանխիկ գործարքներ: Այս ծառայության միջոցով հաճախորդը կարող է նաև համալրել երրորդ անձի քարտային հաշիվը, մարել քարտով տրամադրված վարկային գիծը’ ինչպես իր, այնպես էլ երրորդ անձի՝ նշելով միայն Visa կամ Master քարտի 16 նիշերը: