տուն Լուրեր Կատարախտից վիրահատություն լազերային մեթոդով Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում. լուսանկարներ

Կատարախտից վիրահատություն լազերային մեթոդով Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում. լուսանկարներ

1224
0

63

Լիարժեք տեսողության առկայության համար անհրաժեշտ պայմաններից մեկը թափանցիկ ոսպնյակի առկայությունն է: Ոսպնյակը կյանքի ընթացքում կարող է պղտորվել տարբեր պատճառներով՝ տարիք, աչքի խոռոչի բորբոքում, ճառագայթում, աչքի վնասվածք և այլն, որն էլ իրենից ներկայացնում է կատարախտ հիվանդությունը: Կատարախտի բուժման հիմնական, ռադիկալ մեթոդը վիրահատական միջամտությամբ պղտորված ոսպնյակի հեռացումն է և փոխարինումը արհեստական ներակնային ոսպնյակներով (լինզաներով): Կան կատարախտի վիրահատման մի քանի եղանակներ, որոնցից նորագույնն է համարվում կատարախտի ֆակոէմուլսիֆիկացիան: Ֆակոէմուլսիֆիկացիան ուլտրաձայնային վիրահատություն է ՝ շատ փոքր կտրվածքով ոսպնյակի հեռացմամբ և ներակնային արհեստական ոսպնյակի տեղադրմամբ:Հայաստանում առաջին անգամ կատարախտի ֆակոէմուլսիֆիկացիոն մեթոդով վիրահատությունը կատարել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը ՀՀ ԱՆ Հանրապետական ակնաբուժական կենտրոնում, (այժմ

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն) 1986 թվականին: Այսպիսով, մեր կենտրոնը ժամանակակից սարքավորումների ու լավագույն սարքավորումների կիրառմամբ նման վիրահատություններ կատարելու երկար տարիների փորձ ունի: Այժմ կատարախտի ֆակոէմուլսիֆիկացիոն մեթոդով վիրահատությունը համարվում է ամենաանվտանգ, արագ / 5-10ր/, հետվիրահատական նվազագույն բարդություններով ուղեկցվող վիրահատություններից մեկը: Այս մեթոդի առավելությունը համեմատած հին ՝ մեծ կտրվածքով կատարվող մեթոդի հետ, կայանում է նրանում, որ կար չի դրվում, ուստի կարային աստիգմատիզմ չի առաջանում և տեսողությունը լինում է լիարժեք հաջորդ օրվանից: Հետվիրահատական շրջանում հիվանդները սովորաբար կաթեցնում են 3-4 շաբաթ տևողությամբ կաթիլներ և վարում ակտիվ կենսակերպ առանց սահմանափակումների:Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում վերջին տարիների ընթացքում ներդրվել է կատարախտի ֆակաէմուլսիֆիկացիան իրականացնող լավագույն տեխնիկական սարքավորումներ (Infiniti Alcon) և ներակնային ոսպնյակներ լայն ընտրանի :

64

65