Կատալոնիայում «Միասին ասենք «կողմ եմ»» կոալիցիան հաղթել է այդ շրջանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում` ստանալով Կատալոնիայի խորհրդարանի 135 տեղերից 62-ի մանդատները, հաղորդում է El Pais-ը:
Կատալոնիայի անկախության համար պայքարող ևս մեկ կոալիցիա` «Քաղաքացիները» 25 մանդատով զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը:
Սա նշանակում է, որ Կատալոնիայի անկախության համար պայքարող ուժերը ստացել են Կատալոնիայի խորհրդարանի տեղերի մեծամասնությունը և կարող են շուտով կրկին նախաձեռնել այդ մարզի անկախության հանրաքվե, ինչին դեմ է Իսպանիայի կենտրոնական իշխանությունը: