տուն Քաղաքական Միջազգային Կատալոնացիների 60 տոկոսը կողմ է քվեարկելու անկախությանը

Կատալոնացիների 60 տոկոսը կողմ է քվեարկելու անկախությանը

84
0

11 de Setiembre

Կատալոնացիների  60 տոկոսը կողմ է անկախության հռչակմանն Իսպանիայից։ Այս մասին հաղորդում է Europa Press-ը։

Հարցման արդյունքների համաձայն, որոնք անցկացվել են Omnibus կենտրոնի կողմից, 58.8 %-ը լիակատար աջակցում է անկախության գաղափարին կամ «հիմնականում համաձայն է» նման հարցադրման հետ։ Հարցվածների 31.9 տոկոսը դեմ է անկախանալուն։

Հարցման մասնակիցներին նաև խնդրել են 10 բալանոց սանդղակով գնահատել, թե արդյոք իրենք մտահոգություն ունեն անկախանալու դեպքում Կատալոնիային սպասվող բարդությունների վերաբերյալ։ Հարցվածների 10 տոկոսը հայտարարել է, որ «ընդհանրապես վախենալու խնդիր չկա», իսկ 11 տոկոսը՝ «շատ է վախենում»։

Հարցվածների գերակշիռ մեծամասնությունը՝ 87,6 տոկոսը կընդունի նոյեմբերի 9-ի հանրաքվեի ադյունքները, 9 տոկոսը՝ ոչ։ Հարցմանը մասնակցել է 1.6 հազար մարդ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Կատալոնիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել նոյեմբերի 9-ին այդ երկրամասի տարածքում հանրաքվե անցկացնելու գաղափարին։