Կասպյան նավատորմի կազմում չկա որեւէ նավ, որն ի վիճակի լիներ սիրիական Իդլիբի նահանգի հիվանդանոցի ուղղությամբ բալիստիկական հրթիռ արձակել: Այդ մասին հայտնել է Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Կոնաշենկովը տվյալ հայտարարությունն արել է` մեկնաբանելով թուրք վարչապետ Ահմետ Դավութօղլուի հայտարարությունը Ուկրաինա այցի ընթացքում:
Նա նաեւ ընդգծել է, որ փետրվարի 15-ին Իդլիբի ուղղությամբ եւ փետրվարի 10-ին Աազազի ուղղությամբ գրոհների մասին տեղեկությունը նույն ելակետային տվյալներն էր պարունակում: