տուն Լուրեր Կասպրշիկը կայցելի Ադրբեջան

Կասպրշիկը կայցելի Ադրբեջան

77
0

andrzek-kasprzyk-1

ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) Անջեյ Կասպրշիկն անհանգստացած է հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում վերջերս դիտարկվող հրադադարի հաճախակի խախտումների և կորուստների աճող թվի կապակցությամբ: Այդ մասին APA լրատվական գործակալությանը ասել են ԵԱՀԿ-ի գլխավոր գրասենյակից՝ հայտնելով, որ Կասպրշիկը այս շաբաթ կժամանի Ադրբեջան:

Այցելության ընթացքում ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպումներ կունենա Բաքվում: «Բացի այդ, Կասպրշիկը կանոնավորապես այցելություններ է կատարում ռազմաճակատի առաջնային գիծ՝ դիտարկում անցկացնելու համար», — ըստ ադրբեջանական գործակալության՝ փոխանցել են ԵԱՀԿ-ի գրասենյակից: