տուն Լուրեր Կասկածում եմ, որ հունվարի 1-ին Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության գործընթացը կհասնի ավարտին. Ալեքսանդր...

Կասկածում եմ, որ հունվարի 1-ին Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության գործընթացը կհասնի ավարտին. Ալեքսանդր Իսկանդարյան

92
0

Iskandaryan

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ամփոփելով 2014թ., արտաքին քաղաքական զարգացումներից կարևորեց Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու փաստը:

Քաղաքագետի խոսքով՝ գործընթացը ուղեկցվեց մի շարք տեխնիկական և այլ խնդիրներով և, ի վերջո, հունվարի 1-ին պետք է հասնի տրամաբանական ավարտին. «Ամեն դեպքում, ես կասկածում եմ, որ հունվարի 1-ին գործընթացը կհասնի ավարտին. կառույցի ներսում առկա են տարաձայնություններ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետը:

Քաղաքագետը համոզմունք  հայտնեց, որ եթե Նազարբաևը ցանկանա վավերացնել Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, ապա դա կանի, չնայած գուցե որոշակի ճնշումներ գործադրելու կարիք լինի:

Խոսելով ներքին քաղաքական գործընթացներից՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ տարվա ընթացքում ամենաէականը եռյակի ծավալած գործունեությունն էր: Քաղաքագետի կարծիքով, սակայն, ինչքան էլ վերջիններս փորձեցին ակտիվ գործունեություն ծավալել, միևնույն է, իրենք շատ թույլ են: