Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը երեկ, դուրս գալով իր թիմի կազմում Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրում «Էլչեի» դեմ խաղում (2։0), 500-րդ խաղն է անցկացրել ազգային առաջնությունում։
Այսպիսով, Կասիլյասը դարձել է 7-րդ ֆուտբոլիստը՝ Պրիմերայում անցկացրած խաղերի թվով։ Նրանից ավելի շատ խաղեր են անցկացրել Սոլերը (504), Սանչիսը (523), Բույոն (542), Էյսեբիոն (543), Ռաուլը (550), Սուբիսարետան (622)։ Նշենք նաև, որ Կասիլյասն առաջին դարպասապահն է, ով Իսպանիայի առաջնություններում անցկացրել է 500 հանդիպում՛
500 խաղերում նրա թիմը տարել է 328 հաղթանակ, 85 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, 87 հանդիպում՝ պարտությամբ։ Կասիլյասն այս խաղերում բաց է թողել 510 գնդակ։