Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը, ով ներկայում գլխավորում է թուրքական «Սիվասպորը», վստահություն է հայտնել, որ «արքայական ակումբը» կհաղթահարի դժվար շրջանն ու կվերադառնա նախկին դիրքերին: Հիշեցնենք, որ «սերուցքայինները» 6 տուրից հետո 12 միավորով զբաղեցնում են Իսպանիայի առաջնության 5-րդ հորիզոնականը:
«Իհարկե, ես շարունակում եմ հետևել «Ռեալին»: Թիմը հիանալի աշխատանք է կատարում: Անչելոտին բարձրագույն մակարդակի մարզիչ է, և ես համոզված եմ, որ այս մրցաշրջանում մադրիդցիները կհասցնեն վերադառնալ նախկին դիրքերին: Հույս ունեմ՝ այս տարի ակումբը 11-րդ անգամ կնվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը», — բրազիլացու խոսքերն է մեջբերում Inside Spanish Football-ը:
Բրազիլացին նաև մեկնաբանել է ակումբի դարպասապահ Իկեր Կասիլյասի անվան հետ կապված անհաջողությունները: Իսպանիայի ներկայիս առաջնության ընթացքում նա 4 խղում 8 գնդակ է բաց թողել, ինչի պատճառով արժանացել է երկրպագուների սուլոցներին:
«Իկերն աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է: Նա 15 տարի է անցկացրել «Ռեալում», նվաճել բազմաթիվ տիտղոսներ: Երբեմն երկրպագուները քննադատում են խաղացողներին, և դա լիովին նորմալ է: Սակայն Կասիլյասին Մադրիդում բոլորը շարունակում են հավատալ», — նշել է Կառլոսը: