Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր 7 տարվա ազատազրկման է դատարապարտել դատավոր Իշխան Բարսեղյանին, ով մեղադրվում է 1000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար: Դատավճիռը հրապարակել է դատավոր Վաչե Մարգարյանը: Նշենք, որ Իշխան Բարսեղյանը ձերբակալվել էր 2017 թվականի հոկտեմբերին՝ կաշառքն ստանալու պահին: Այս գործով մյուս ամբաստանյալ, կաշառքի միջնորդ հանդիսացած փաստաբան Էլզա Զաքարյանին դատարանը տուգանել է 120 հազար դրամով: