տուն Քաղաքական Միջազգային Կասեցվել է «Ռետրո» տեսակի լիմոնադի արտադրությունը

Կասեցվել է «Ռետրո» տեսակի լիմոնադի արտադրությունը

123
0

hՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում օրերս արձանագրված դիզենտերիայի աղբյուրը պարզելու նպատակով, դիտարկում է իրականացրել անհատ ձեռներեց Վաչե Մեջլումյանի արտադրամասում՝ փորձաքննության ենթարկելով վարակի հնարավոր պատճառ դարձած «Ռետրո» ապրանքանիշի լիմոնադը:

Լիմոնադի խմբաքանակից (1992 շիշ, 0.5լ) եւ լիմոնադի արտադրության մեջ օգտագործվող ծորակի ջրից կատարվել է նմուշառում եւ ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում թե ծորակի ջրում, թե լիմոնադի նշված խմբաքանակում հայտնաբերվել են մանրէաբանական մի շարք խախտումներ. լիմոնադը չի համապատասխանել տեխնիկական կանոնակարգի պահանջներին եւ ճանաչվել է վտանգավոր:

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի հրամանով` մարտի 31-ից կասեցվել է Ա/Ձ Վաչե Մեջլումյանի արտադրամասի «Ռետրո» տեսակի լիմոնադի արտադրությունը, արգելվել է արտադրամասի պահեստում առկա խմբաքանակի իրացումը, իսկ տնտեսավարողին հանձնարարվել է արդեն իսկ իրացված լիմոնադը իրացման կետերից հետ կանչել եւ պահեստային մասում առկա խմբաքանակի հետ միասին օգտահանել:

Հանձնարարվել է նաեւ մինչեւ 2016 թվականի ապրիլի 20-ը վերացնել խախտումները` ախտահանել արտադրական, պահեստային սարքավորումները եւ տարածքները, «Ռետրո» տեսակի լիմոնադի արտադրությունը համապատասխանեցնել սահմանված պահանջներին, թողարկել փորձնական արտադրանք եւ ներկայացնել լաբորատոր փորձաքննության: