տուն Տնտեսական «Կասեցում» շարժումը սպասում է Կառավարության պատասխանին

«Կասեցում» շարժումը սպասում է Կառավարության պատասխանին

90
0

Karavarutyun

Օրերս «Կասեցում» քաղացիական շարժման ներկայացուցիչները կոչով դիմել էին ՀՀ Կառավարությանը: Նախաձեռնության անդամները գործադիրից պահանջել էին հետեւողական լինել իրենց տված խոստումներին: Մասնավորապես ՓՄՁ ներկայացուցիչները դժգոհել էին, որ սպառած էլեկտրաէներգիայի վարձավճարներըն թանկ գնով են հաշվարկվում: «Սեպտեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի վճարները կատարելիս շուկաներում առևտուր իրականացնող ձեռնարկատերերը տհաճ անակնկալի հանդիպեցին՝ պարզվեց, որ շուկաները համարվում են խոշոր ձեռնարկատերեր և պետք է վճարեն նոր՝ թանկ գնով: Ավելին՝ դեռ պետք է վճարվի նաև օգոստոս ամսվա տարբերությունը՝ 1 կիլոՎատտի համար նախատեսված 6 դրամը: Հաշվի չի առնվել, որ շուկաները սպասարկում են մանր և միկրո ձեռնարկատերերը»,- Araratnews.am-ին  փոխանցեց «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սամվել Գրիգորյանը: Նա նաեւ հայտնեց, որ կառավարությունից դեռեւս չեն արձագանքել իրենց կոչին:

Նախաձեռնության անդամները կսպասեն եւս մի քանի օր, որից հետո կծրագրեն իրենց հետագա գործողությունները:

Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերությունների խումբը և «Ինտեռ ՌԱՕ» ընկերությունը համաձայնագիր են ստորագրել՝ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ։ Հայաստանի հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշում է ընդունվել հաջորդ տարվա ընթացքում սեփական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ պարիտետային սկզբունքով, փոխհատուցել բարձրացած և մինչև 2015թ. օգոստոսի 1-ը գործող սակագնի տարբերությունը՝ բնակչության և փոքր բիզնեսի համար։