տուն Լուրեր «Կասեցում» շարժման ներկայացուցիչները բողոքի ցույց կկազմակերպեն Կառավարության շենքի դիմաց

«Կասեցում» շարժման ներկայացուցիչները բողոքի ցույց կկազմակերպեն Կառավարության շենքի դիմաց

100
0

Artak-khachatryan

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Կասեցում» շարժման ներկայացուցիչ Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ իրենց կարծիքը հայտնեցին նաև շարժման անդամներ Արմեն Ներսիսյանն ու Լևոն Թորոսյանը:

Վերջիններս հայտարարեցին, որ այօսր ժամը 13:00-ին շարժման անդամները հավաքվելու են հրապարակում և պահանջելու են իշխանություններից՝ բացահայտել կատարվածը:

«Սա ոչ թե ուղղված էր Արտակի, այլ մեր բոլորի դեմ: Այս քայլով հանցագործներն ուզում էին ցույց տալ, որ պատրաստ են մեզ լռեցնել: Եթե վաղը նույնը մեզ հետ տեղի ունենա, ապա իմացեք, որ սա մեզ չի լռեցնի, որովհետև կան մարդիկ, ովքեր պատրաստ են մեզ փոխարինել: Արտակը մենք ենք, և նրա հետ կատարվածը չի կոտրելու մեզ»,-նշեց Լևոն Թորոսյանը:

Հանդիպման հաջորդ բանախոս Արմեն Ներսիսյանը Արտակ Խաչատրյանի ծեծը որակավորեց որպես լռեցման փորձ. «Դուք ծեծել եք 58 հազար մարդու , որոնք ԱՁ-ներով են զբաղվում: Բայց ինչքան էլ մեզ ծեծեք, մենք դրանից իմունիտետ ենք ձեռք բերելու»,- դիմելով հանցագործներինˋ նկատեց նա:

Երկու բանախոսներն էլ միանշանակ հերքեցին այն վարկածը, որ Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելը կապ ունի կուսակցական խնդիրների հետ: Արմեն Ներսիսյանը նշեց, որ շարժումը որոշ մարդիկ կապում են կուսակցությունների կողմից ֆինանսավորվող գործունեության հետ, ինչը թյուր կարծիք է, որովհետև շարժումն ինքնաբուխ է և հասարակական:

 

Վարդուհի Ստեփանյան