տուն Հասարակություն Բժիշկ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. Կարտոֆիլի հյութի մասին

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. Կարտոֆիլի հյութի մասին

730
0

77017823

Թերևս  չկա մեկը, որ  այս կամ այն կերպ պատրաստված կարտոֆիլ չսիրի. ապուրի մեջ, տապակած կամ խորոված: Աշխարհում կարտոֆիլով ուտեստների հազարումի բաղադրատոմս կա:

Բայց այն ոչ միայն ջերմամշակված վիճակում է օգտագործվում, այլև հում, ավելի ճիշտ՝ դրա հյութը՝ առողջության համար: Ու իհարկե, գերազանց է, որ օգտակար նյութերը միշտ ձեռքի տակ են լինում կամ, տվյալ պարագայում՝ խոհանոցում:

Հում կարտոֆիլի հյութն արժեքավոր բուժամիջոց է համարվում, որը, ի դեպ, լայնորեն կիրառել են հնում:

Օգտակար հատկությունները

Կարտոֆիլի հյութը նպաստում է իմունիտետի բարձրացմանը՝ С վիտամինի շնորհիվ: Նույնիսկ օրական մեկ սուրճի բաժակ հյութ է  առաջարկվում խմել  հատկապես ձմռանը, հիվանդություններին դիմակայելու նպատակով:

Խթանում է մազերի աճը

Շատերի համար մազերի աճման  դանդաղ տեմպը լուրջ խնդիր է: Դրա համար առաջարկվում է կլպած կարտոֆիլը քերիչով անցկացնել, ապա քերուկը քամել ու ստացված հյութով գլխամաշկը մերսել, 20 րոպեից էլ լվանալ մազերը սովորականի նման:

Լավ արդյունք ստանալու համար առաջարկվում է շաբաթական 2 անգամ նման պրոցեդուրա կատարել:

Խոնավեցնում է մաշկը

Կարտոֆիլի հյութով տոգորված թրջոցները խոնավեցնում են մաշկն ու բնականաբար, օգնում հարթելու կնճիռները:

Մեղմում է հոդացավը

Կարտոֆիլի հյութը հակաբորբոքային հզոր ակտիվացնող  է համարվում, ուստի այն հաջողությամբ կիրառվում է հոդացավերը մեղմելու նպատակով:

Բարելավում է սրտի աշխատանքը՝ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու շնորհիվ:

 

Գաստրիտի բուժման միջոց

Այրոցքն ու գաստիրտը հնարավոր է բուժել կարտոֆիլի հյութով. դրա համար 10 օր պետք է առավոտյան նախաճաշից կես ժամ առաջ մեկ սուրճի բաժակ  հյութ խմել ու 10 օր ընդմիջում տալ: Միակ պայմանը՝ այն պետք է թարմ լինի:

Բուժիչ ըմպելիք լյարդի ու լեղապարկի համար

Ի դեպ, կարտոֆիլահյութը լյարդն ու լեղապարկը մաքրում է   թույներից:

Բարելավում է մարսողությունը

Գիտակներն ասում են որ  ստամոքս-աղիքային տրակտի խանգարումների դեպքում   այս հյութը կօգնի ազատվելու փորաքքանքից, վքնածությունից, կացկացնի փորլուծն ու կկարգավորի մարսողությունը:

Թարմ կարտոֆիլի կտրատած ու սառեցրած շերտերն օգնում են արագ վերացնելու աչքերի տակ առաջացած այտուցները:

Փաստեր էլ կան, որ անգամ քաղցկեղն է բուժվել  կանոնավոր կերպով թարմ կարտոֆիլի մեկ սուրճի գավաթ հյութով: