տուն Լուրեր Կարտոֆիլը 10 տոկոսով կթանկանա

Կարտոֆիլը 10 տոկոսով կթանկանա

89
0

potatoes-20060407-02

Ագրարագյուղացիական միավորման նախագահը Հրաչ Բերբերյանը գյուղատնտեսական տարին գնահատում է բավարար: Այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով, գյուղատնտեսական ոլորտի արդյունքներից, ասաց Հրաչ Բերբերյանը:

«Լավ արտադրանք տվեց հատկապես պտղաբուծությունը՝ ունեցանք եւ ծիրան, եւ դեղձենի: Անցած տարվա համեմատ սպասում ենք մոտ 20-30 տոկոս ավել խաղողի բերք: Կարևոր է , որ վերամշակող գործարանները կարողանան ժամանակին գյուղացուն վճարել, որ բերքի կորուստ չունենանք: Այսօրվա դրությամբ որևէ բողոք չկա խաղողի գների հետ կապված»,- ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահը:

Ի տարբերություն պտղաբուծության`Հրաչ Բերբերյանը նշեց, որ տարին ծանր էր  բանջարաբուծության, անասնապահության, կաթնամթերք արտադրողների համար:

«Առաջին խոչընդոտն այն էր, որ բանկերն ուշացրեցին գյուղացիներին տրվող վարկերը, ֆինանսավորումը դանդաղ էր: Սկսեցին վարկեր տրամադրել մայիս ամսից»,- նշեց պարոն Բերբերյանն ու շեշտեցˋ վարկային համակարգը հարված հասցրեց գյուղատնտեսությանը:

Հակակարկտային կայաններից եւ դժգոհություն հայտնեցˋ հիշեցնելով Արմավիրի եւ Արարատի մարզերում կարկուտի հետևանքով վնասված բերքի քանակը:

Ինչ վերաբերում է կարտոֆիլի թանկացմանը՝ ապա, ըստ բանախոսի,  պատճառն այն  էր, որ Արարատյան դաշտավայրում այն վերջացավ, իսկ Շիրակի մարզում անձրևների պատճառով հնարավոր չեղավ բերքը հավաքել. «Եղավ մի փոքր դեֆիցիտ, բայց կարտոֆիլն այժմ կրկին էժանացել է»:

Հարցին՝ թե 250 դրամը էժա՞ն է համարվում՝ բանախոսն ասացˋ այո. «Հացի հետ համեմատեք, հացից երկու անգամ էժան է» եւ հավելեց, որ կարտոֆիլի ներկա սակագինը կպահպանվի, ավելինˋ տարվա վերջին 10 տոկոսով էլ կթանկանա:

Ագրարագյուղացիական միավորման նախագահը համոզմունք հայտնեց, որն Հայաստանը կշարունակի կարտոֆիլով ինքնաբավ լինել, ինչպես եղել է վերջին 15 տարում:

Այն, որ լոլիկի բերքատվությունը եւ սպասվածից ցածր է եղել՝ Հրաչ Բեբերյանը կապեց ջերմաստիճանի բարձր լինելու եւ տեղումների բացակայության հետ: