տուն Լուրեր Կարծում են, որ իշխանություններին հայհոյելով կարող են իրենց ռեյտինգը բարձրացնել. Սասուն Միքայելյան

Կարծում են, որ իշխանություններին հայհոյելով կարող են իրենց ռեյտինգը բարձրացնել. Սասուն Միքայելյան

172
0

SASUN

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համաժողովում ելույթ ունեցավ կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:

Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում իշխանություններն ամեն ինչ արել են և անում են քաղաքական դաշտը անապատացնելու համար.

«Այս ամենն իրեցն մոտ ավելի լավ է ստացվում, քան երկրի առաջ ծառացած խնդիրները: Վերջին ժամանակահատվածի իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ ամայացման գործընթացը նոր փուլ է մտել, ինչն էլ տանում է ժողովրդի հիասթափության»,- ասաց Միքայելյանը և հավալեց, որ ինքը, որպես ազատամարտիկ, կարևորում է մեր երկրում ապրող ազատամարտիկների խնդիրների լուծումը:

Ըստ Միքայելյանի` իշխանությունները վստահ են, որ ժողովուրդը ոտքի չի կանգնի և չի պարքարի իրենց դեմ, այդ իսկ պատճառով էլ անում են մտքով անցածը.

«Մի քանի ոտքի կանգնածին էլ նրանք կարող են բանտարկել»,- ասաց Միքեյալեյանը:

Ազատամարտիկի համոզմամբ` ստեղծված իրավիճակին նպաստել են նաև քաղաքական դաշտում գործող ընդդիմադիր կուսակցությունները, քանի որ նրանք ամեն անգամ խոսել են իշխանափոխությունից, սակայն այն անավարտ են թողել.

«Ամեն անգամ շուտափույթ իշանափոխություն անելու խոստումներով, թեժ գարնան և թեժ աշնան խոստումները ցույց տվեցին, որ դրանք ավարտվում են  հանրահաքներով եւ ոչ մի արդյունք չեն տալիս: Իրենց ընդդիմադիր համարած շատ քաղաքական գործիչներ կարծում են, որ իշխանություններին հայհոյելով՝ կարող են իրենց ռեյտինգը բարձրացնել, բայց հաշվի չեն առնում, որ ժողովրդին պետք է հանել այս իրավիճակից»,- ասաց Սասուն Միքայելյանը և հավալեց, որ հիմնելով նոր կուսակցություն՝ ոչ թե ազդարարում են իրենց գոյության մասին, այլ ասում են, որ իրենք ժողովրդի կողքին են և նրանց հանելու են ստեղծված իրավիճակից: