Home Քաղաքական Միջազգային Կարսի մոտակայքում պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը

Կարսի մոտակայքում պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը

0
103

gazՔուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները Թուրքիայի Կարս քաղաքի Սարիղամիշի շրջանում պայթեցրել են Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը:

«Պայթյունը տեղի է ունեցել ահաբեկչական հարձակման արդյունքում: Ուժգին հրդեհի պատճառով միջադեպի վայրին մոտենալ առայժմ չի հաջողվում: Միջոցներ են ձեռնարկվում հրդեհը մարելու համար», -ասել է Օզդեմիրը:

Նրա խոսքով` գազատարով գազի մղումը դադարեցվել է: Միջադեպի վայրում ուժգին հրդեհը նկատելի է անգամ հարեւան Էրզրում նահանգի տարածքից:

Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատար խողովակաշարը պայթեցվել էր նաեւ օգոստոսի 4-ին:

%d bloggers like this: