Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այսօր ՀՅԴ թեկնածուները հանդիպել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ: ՀՅԴ-ի թիմը շրջեց փողոցներով, լսեց մարդկանց, ծանոթացավ խնդիրներին, ներկայացրեց իրենց ծրագիրը, որն ուղղված է հենց այդ խնդիրների լուծմանը:
ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին` որքանո՞վ է իրենց հաջողվում ընտրողին համոզել, որ հենց ՀՅԴ-ին ձայն տան, պատասխանեց. «Պետք է համոզենք, դա մեր պարտքն է: Դա մեզ մոտ ստացվում է»:
Մանուկյանի խոսքով` այսօր քաղաքացիներն, իրոք, համերաշխության պահանջ ունեն: «Մենք ենք համերաշխության կրողը ու պետք է մեր գործով և պահվածքով համոզենք, որ կարող ենք արդյունավետ կառավարել քաղաքը, ապահովել համերաշխությունը»,- ասաց նա:
Սզբնաղբյուրը՝ Yerkir.am: