տուն Լուրեր Կարո Եղնուկյանն ազատ արձակվեց 10 միլիոն դրամ գրավի դիմաց

Կարո Եղնուկյանն ազատ արձակվեց 10 միլիոն դրամ գրավի դիմաց

81
0

«Սասնա ծռեր-3»-ի գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանը գրավի դիմաց ազատ արձակվեց:

Դատավորը հրապարակեց իր որոշումը, ըստ որի Կարո Եղնուկյանը կարող է ազատ արձակվել միայն 10 մլն դրամի գրավ վճարելու դեպքում:

«Սասնա ծռերի» աջակիցները դժգոհությամբ ընդունեցին որոշումը: Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն էլ ասաց, որ բողոքարկելու է այս որոշումը, քանի որ գրավի չափը շատ մեծ է:

Գումարը վճարելուց հետո Կարո Եղնուկյանն անմիջապես ազատ կարձակվի: