տուն Լուրեր Կարո Փայլանին շնորհվել է ԵՊՀ ոսկե մեդալ

Կարո Փայլանին շնորհվել է ԵՊՀ ոսկե մեդալ

94
0

53.thumb

Այսօր ԵՊՀ-ում տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: Հանդիպման ընթացքում Կարո Փայլանը հանդես է եկել կարճ ելույթով ու պատասխանել ուսանողների հարցերին:

ԵՊՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկաներին ողջունել է ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ով էլ Փայլանին շնորհել է ԵՊՀ ոսկե մեդալը: