տուն Լուրեր Կարո Փայլանը՝ Արեւմտյան Հայաստանում քրդական պետության ստեղծման մասին (տեսանյութ)

Կարո Փայլանը՝ Արեւմտյան Հայաստանում քրդական պետության ստեղծման մասին (տեսանյութ)

91
0

կարո փայլան

Կարո Փայլանն այսօր լրագրողներից մեկի խնդրանքով անդրադարձավ Իրաքում Քրդստանի ստեղծմանը:

Araratnews.am-ը Կարո Փայլանից հետաքրքրվեց՝ հիմնավո՞ր է Հայաստանի հանրային-քաղաքական շրջանակների մտավախությունը, որ Իրաքում քրդերի պետություն ստեղծումից հետո, դոմինոյի էֆեկտով քրդերը պետություն կստեղծեն նաև Արեւմտյան Հայաստանում՝ մեր պատմական տարածքների վրա:
Կարո Փայլանի խոսքով՝ փոքրամասնությունները պետք է հարգանք տածեն իրար հանդեպ: Սահմանները չպետք է կարևոր լինեն: «Քրդերն ասում են՝ Արեւմտյան Հայաստանը քրդական հող է, մենք ասում ենք՝ պատմական հող, Թուրքիան ասում է՝ մերն է սա: Սրա վերջը կլինի կռիվ: Պետք է ելք գտնենք այս ամենից: Քրդերը սեպտեմբերի 25-ին հանրաքվեն է անում եւ դրա իրավունք ունեն»,- ասաց պատգամավորը:

Արդյոք Թուրքիան կանդամակցի՞ Եվրասիական տնտեսական միությանը: Այս հարցին վերջին շրջանում անդրադառնում են լրատվամիջոցները: Արդյոք սա հավանակա՞ն է: Կարո Փայլանի խոսքով՝ Թուրքիան մինչեւ վերջերս հակված էր դեպի Արեւմուտք, ժողովրդավարության համար քայլեր էր անում: Էրդողանը հեղաշրջման փորձից հետո թեքվել է դեպի Ռուսաստանը, քանի որ Արեւմուտքը սատարում է քրդերին: «Թուրքերի եւ քրդերի հետ կխաղան Ռուսաստանն ու ԱՄՆ-ը: Այս խաղը արյունով լի է: Հարյուր տարի առաջ էլ այսպես եղավ, որի պատճառով պատերազմ ու ցեղասպանություն եղան»,- ասաց Փայլանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ