Գործարար, պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո) ևս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: A1Plus.am-ի փոխանցմամբ՝ դրանում, մասնավորապես ասված է.
«Մեծարգո ԱԺ նախագահ,
Հայտնում եմ Ձեզ, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չեմ համարում մասնակցել Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից տարվող ներքաղաքական լարման գործընթացներին, որը չի բխում մեր երկրի ազգային անվտանգության շահերից: Ելնելով վերոնշյալից որոշում եմ կայացրել դադարեցնել իմ անդամակցությունը ԲՀԿ խմբակցության հետ և այսուհետ ԱԺ-ում կշարունակեմ իմ գործունեությունը որպես անկուսակցական պատգամավոր:
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյան»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: