Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր «Չեք անցկացնի» նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացնում Ազգային ժողովի մոտ, որտեղ քվերկությամբ պետք է հաստատվեր սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը: Կարմիրբերետավորներն այսօր ԱԺ շենքի մոտից բերման ենթարկեցին տասնյակ ակտիվիստների: Նրանք փորձեցին ոստիկանական մեքենա նստեցնել նաեւ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին, սակայն Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ճանաչելով Արամ Մանուկյանին, նրան «զոռով» իջեցրեց ոստիկանական մեքենայից:
Նյութի աղբյուրը՝ armtimes.com