տուն Լուրեր Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ-ում պատիժ կրող ադրբեջանցի դիվերսանտներին

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ-ում պատիժ կրող ադրբեջանցի դիվերսանտներին

91
0

24697

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պատիժ կրող ադրբեջանցի դիվերսանտ բանտարկյալներ Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին:

Հայտնել է ԼՂՀ-ում ԿԽՄԿ մամուլի ծառայության աշխատակից Էթերի Մուսայելյանը:

«Այցի շրջանակում նրանց հնարավորություն է տրվել ընտանեկան բնույթի տեղեկություններ փոխանակել: Իր մանդատի համաձայն` ԿԽՄԿ-ը պարբերաբար այցելում է բանտարկյալներին` կալանավայրում նրանց պայմաններին ծանոթանալու եւ ընտանիքների հետ կապ պահպանելու նպատակով»,- նշել է նա:

Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիեւը ԼՂՀ-ում դատապարտվել են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, հրազեն եւ զինամթերք կրելու, երկու անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու, ԼՂՀ սահմանն ապօրինի հատելու ԼՂՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ Շահբազ Գուլիեւը` 22 տարվա ազատազրկման:

Artsakhpress.am