տուն Լուրեր Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են ադրբեջանցի 2 դիվերսանտների

Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են ադրբեջանցի 2 դիվերսանտների

70
0

 

231890111397129365

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղարաբաղյան առաքելության ներկայացուցիչները հոկտեմբերի 6-ին այցելել են Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի 2 դիվերսանտների:

Araratnews.am-ի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ դա 5-րդ այցելությունն է եղել:

«Կատարվել է նամակների փոխանակում: Նրանց են փոխանցել ընտանիքից ուղարկած նամակներ և իրենք էլ անձնական բնույթի նամակ են փոխացնել իրենց ընտանիքներին: Կարմիր խաչը պահպանում է կապը ադրբեջանցի երկու քաղաքացիների և նրանց ընտանիքների միջև»,-ասաց Ամատունին: