տուն Լուրեր Կարմիր խաչը չի կարող «Սասնա ծռերի» անդամներին սնունդ հասցնել

Կարմիր խաչը չի կարող «Սասնա ծռերի» անդամներին սնունդ հասցնել

73
0

10

Ակտիվիստները երկու անգամ դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և խնդրել, որ մարդասիրական կազմակերպությունն աջակցի ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցնելու հարցում:

Այս մասին araratnews.am-ի հետ զրույցում նշեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին. «ԿԽՄԿ-ն կարող է գործել որպես չեզոք միջնորդ, անկախ մարդասիրական կազմակերպություն միայն այն դեպքում, երբ խոսքը զինված հակամարտության, այսինքն` պատերազմի մասին է: Քանի որ ԿԽՄԿ-ի մանդատը հիմնված է միջազգային մարդասիրական իրավունքի վրա, և իրավունքը կիրառելի է միայն այն դեպքերում, եթե իրավիճակը զինված հակամարտություն է՝ միջազգային կամ ոչ միջազգային»:

Զառա Ամատունու խոսքով՝ տվյալ իրավիճակում դեպքերն այլ բնույթ ունեն, որի պայմաններում ԿԽՄԿ-ն որպես միջնորդ գործելու իրավունք չունի. «Մենք այս հարցով ոչ մեկի չենք դիմել, որովհետև դիմելու համար կազմակերպությունը պետք է որոշակի մանդատ ունենա: Մանդատը թույլ է տալիս մեզ աշխատել, եթե կիրառվում է մարդասիրական իրավունքը, բայց մարդասիրական իրավունքը չի կարող օգտագործվել այս պարագայում, որովհետև այն կիրառվում է միայն պատերազմական իրավիճակում»: