Շախմատի աշխարհի չեմպիոն, ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման 1-ին համար Մագնուս Կարլսենն ու կոչման հավակնորդ հնդիկ Վիշվանաթան Անանդը շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի 8-րդ պարտիայում ևս կիսել են միավորը:
Թագուհու մերժված գամբիտով սկսված պարտիան ավարտվեց բավական արագ՝ 41-րդ քայլին: Հնդիկ շախմատիստին չհաջողվեց լուրջ խնդիրներ առաջադրել մրցակցին:
Դիմակայության ընդհանուր հաշիվն այս պահին հավասար է 4,5-3,5՝ հօգուտ գործող չեմպիոնի: Դիմակայության 8-րդ պարտիան կկայանա նոյեմբերի 18-ին: Կարլսենը կխաղա սև խաղաքարերով:
Հիշեցնենք, որ մրցամարտը բաղկացած է 12 դասական պարտիայից, հավասար արդյունքի դեպքում չեմպիոնը որոշվելու է թայ-բրեյքում: Մրցանակային ֆոնդը հասնում է 1 միլիոն եվրոյի: