տուն Սպորտ Կառլոսի հետ նույն սենյակում ավելի շատ եմ քնել, քան բոլոր ընկերուհիներիս հետ....

Կառլոսի հետ նույն սենյակում ավելի շատ եմ քնել, քան բոլոր ընկերուհիներիս հետ. Ռոնալդո

87
0

hi-res-be3dda83814e4b1ea0a2eb7cd60c8c07_crop_north

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն հայտարարել է, որ ֆուտբոլի աշխարհում իր լավագույն ընկերը Ռոբերտո Կառլոսն էր:

«Ֆուտբոլում ես շատ ընկերներ ունեմ: Սակայն իմ լավագույն ընկերը Ռոբերտո Կառլոսն էր: Հավաքների ժամանակ ես նրա հետ մի սենյակում ավելի շատ եմ քնել, քան իմ բոլոր կանանց հետ միասին վերցրած: Իմ կյանքի 20 տարիները ես Կառլոսի հետ անցկացրել եմ «Ռեալում», Բրազիլիայի հավաքականում և «Կորինտիանսում»», — «Մեծատամի» խոսքերն է մեջբերում Bleacher Report‎-ը:

Հիշեցնենք, որ իր կարիերայի ընթացքում 38-ամյա բրազիլացին պաշտպանել է «Կրուզեյրոյի», ՊՍՎ-ի, «Բարսելոնայի», «Ինտերի», «Ռեալի», «Միլանի», «Կորինտիանսի» և իհարկե Բրազիլիայի հավաքականի գույները: