Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մինչև Լուի վան Գալի հետ պայմանագիր կնքելը հետաքրքրված էր Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի ծառայություններով: Այս մասին հաղորդում է իսպանական Marca-ն:
Ավելի վաղ ինքը՝ Անչելոտին հայտարարել էր այն մասին, որ սըր Ալեքս Ֆերգյուսոնը հրավիրել է նրան գլխավորել «կարմիր սատանաներին» մինչև Դևիդ Մոյեսի նշանակումը, սակայն արդեն այն ժամանակ իտալացի մասնագետը բանակցում էր «Ռեալի» հետ:
Նախորդ մրցաշրջանի ավարտին «մանկունյանցիները» կրկին կապվել են Անչելոտիի հետ՝ նպատակ ունենալով փոխարինող գտնել գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռայան Գիգզին: Սակայն 55-ամյա մասնագետն անգամ հրաժարվել է հանդիպել անգլիական ակումբի ներկայացուցիչների հետ: Դրանից հետո միայն «Օլդ Թրաֆորդ» է հրավիրվել Լուի վան Գալը:
Հավելենք, որ Անչելոտին մոտ է «արքայական ակումբի» հետ պայմանագրի երկրաձգմանը մինչև 2018թ.-ը: Մադրիդում իր անցկացրած առաջին մրցաշրջանում նա նվաճել է Իսպանիայի և Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ այս մրցաշրջանի նախաշեմին՝ Եվրոպայի սուպերգավաթը: