տուն Սպորտ Կառլո Անչելոտին 2014թ. ակումբային լավագույն մարզիչն է

Կառլո Անչելոտին 2014թ. ակումբային լավագույն մարզիչն է

105
0

461140302.0

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ճանաչվել է 2014թ.-ի աշխարհի ակումբային լավագույն մարզիչ:

55-ամյա մասագետը «սերուցքայինների» հետ նվաճել է Իսպանիայի և Չեմպիոնների լիգայի գավաթները, Եվրոպայի սուպերգավաթն ու աշխարհի ակումբային չեմպիոնի տիտղոսը: Արդյունքում, նա հավաքել է 169 միավոր:

Համապատասխանաբար 139 և 76 միավորով երկրորդ ու երրորդ տեղերում են Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն և Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

IFFHS վարկանշային աղյուսակի լավագույն հնգյակն ունի հետևյալ տեսքը՝

1. Կառլո Անչելոտի («Ռեալ») — 169 միավոր
2. Դիեգո Սիմեոնե («Ատլետիկո») — 139 միավոր
3. Խոսեպ Գվարդիոլա («Բավարիա») — 76 միավոր
4. Ժոզե Մոուրինյո («Չելսի») — 15 միավոր
5. Ունաի Էմերի («Սևիլիա») — 11 միավոր