տուն Քաղաքական Միջազգային Կառլա Բրունին կերգի Ֆրանսիայի էստրադայի աստղերի հետ՝ Էբոլայի դեմ պայքարի համար ...

Կառլա Բրունին կերգի Ֆրանսիայի էստրադայի աստղերի հետ՝ Էբոլայի դեմ պայքարի համար (տեսանյութ)

69
0

3900209

Ֆրանսիայի առաջին տիկին Կառլա Բրունին կմասնակցի ֆրանսիական էստրադայի աստղերի երգի ձայնագրմանը, որից ստացված հասույթը կտրամադրվի Էբոլայի դեմ պայքարի միջոցներին։ Այն կկազմի մոտ 1.5 մլն դոլար։

Ինչպես հաղորդում է AFP գործակալությունը, «Գիտե՞ն նրան, որ շուտով սկսվելու է Սուրբ ծնունդը» (Do They Know It’s Christmas?) հանրահայտ երաժշտական ստեղծագործության ֆրանսիական տարբերակը գրել է թոփ-մոդելը։ Երգի օրիգինալ տարբերակը կատարվել է 1984թ.` նվիրված Եթովպիայի սովյալներին։ Երգի ձայնագրմանը մասնակցել են Դեյվիդ Բոուին, Բոնոն, Ջորջ Մայքլը եւ այլ համաշխարհային մեծություններ։

Սինգլի ֆրանսիական տարբերակի ձայնագրությանը մասնակցում են նաեւ Վանեսա Պարադին, Իզաբել Ժեֆրուան (Zaz), Ջոնի Սթարը եւ այլոք։

Ստորեւ ներկայացնում ենք երգի օրիգինալ տարբերակը՝ ձայնագրված 1984թ.