տուն Լուրեր Կարկուտից անգամ թուփ չի մնացել, որ անասուններն ուտեն. Շենիկում աննախադեպ իրավիճակ է

Կարկուտից անգամ թուփ չի մնացել, որ անասուններն ուտեն. Շենիկում աննախադեպ իրավիճակ է

156
0

karkut

Արմավիրի մարզի Շենիկ գյուղում կարկուտն ամբողջությամբ վնասել է բերքը, անգամ թուփ չի մնացել, որ անասուններն ուտեն: Այդ մասին Araratnews.am-ին ասաց գյուղի գյուղապետ Կորյուն Մինասյանը:

«Վնասվել է մոտ 430 հա-ից ավել հողատարածք, որից մոտ 200 հա պտուղ-բանջարեղեն (հիմնականում ձմերուկ), 70-80 հա խաղողի այգիներ, մնացածը՝ սալորի, դեղձի ծառեր»,- մանրամասնեց գյուղապետը:

Գյուղապետի փոխանցմամբ՝ գյուղացիները դեռեւս չէին հավաքել առաջին բերքը: Բացի հողատարածքներից, վնասվել են նաեւ գյուղի տների տանիքները, հրդեհվել է տուն եւ այլն: Գյուղապետը դժվարացավ հիշել, թե նման ուժգնությամբ կարկուտ վերջին անգամ երբ է տեղացել գյուղում:

Մարզպետարանի եւ գյուղապետարանի կողմից կազմված հանձնաժողովը, գյուղապետի տեղեկացմամբ, այս պահին աշխատում է. վնասի հստակ չափերը քիչ ավելի ուշ հայտնի կդառնան:

Հիշեցնենք՝ Շենիկ գյուղում կարկուտ է տեղացել օգոստոսի 22-ի երեկոյան: