Կարկուտից եւ ցրտահարությունից հիմնականում տուժել են Արմավիրի եւ Արգածոտնի մարզերը. Araratnews.am-ին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Արմավիրում կարկտահարություն ունեցանք, որը վնաս տվեց բանջարեղենին, միամյա կուլտուրաներին: Ծիրանի ցրտահարությունն էր շատ, սակայն գյուղացին հիմնականում տուժել է կարկուտից»,- նշեց պարոն Բերբերյանը:
Արարատի մարզում, որը բերքի հիմնական շտեմարանն է, ըստ Բերբերյանի, վնասներ չեն եղել ո´չ կարկուտից, ո´չ ցրտահարությունի:
«Կոտայքի եւ Շիրակի մարզերում թեթև կորուստներ ունեցանք, Գեղարքունիքի, Լոռիի մազրերում որևէ խնդիր չունենք»,- հավելեց Հրաչ Բերբերյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է առաջիկայում սպասվող եղանակային փոփոխությունները նոր վնասներ հասցնեն գյուղատնտեսությանը, Ագրարագյուղացիական միավորման նախագահը հորդորեց սպասել եւ զերծ մնալ ժամանակից շուտ կանխատեսումներ անելուց: