ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժեվիչին:
ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Դրագոսլավ Բլաժեվիչը նախարարին է ներկայացրել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության առաքելությունն ու իրենց նպատակները կոնկրետ Արցախում:
Նա պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արցախին, մասնավորապես նշել է, որ իրենց կազմակերպությունը պատրաստ է օգնության ձեռք մեկնել ԼՂՀ առողջապահության նախարարության բժշկական հաստատություններին:
Հանդիպման ավարտին Կարինե Աթայանը շնորհակալություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավարին համագործակցության և Արցախում իրականացրած աշխատանքների համար: