տուն Լուրեր Կարևոր խնդիրը՝ Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի ձևավորումն է. Լևոն Զուրաբյան

Կարևոր խնդիրը՝ Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի ձևավորումն է. Լևոն Զուրաբյան

89
0

zurabyan

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների ԱԺ-ում  հանդիպում ունեցան  նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Զուրաբյանը նշեց, որ համազեկուցողների հետ քննարկել են Ընտրական օրենսգքրի նախագիծը, սահմանադրական կեղծված հանրաքվեն, ինչպես նաև ԼՂՀ հիմնախնդրին առնչվող հարցեր: «Մենք գնահատական  տվեցինք սահմանադրական հանրաքվեին, որպես կեղծված հանրաքվե: Այսօր ամենակարևոր խնդիը, որ մենք պետք է լուծենք, այդ թվում՝ համազեկուցողները, դա այն է, որ պետք է Հայաստանի քաղաքացիներին վերադարձնենք հավատը ընտրությունների նատամամբ: Իսկ դրա համար առանցքային կետը ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի ձևավորումն է: Մենք խոսեցինք նաև 4+4+4 ձևաչափից և եկանք այն համոզման, որ կարևոր խնդիրը կոնսենսուսի ձևավորումն է: Ես համազեկուցողներին առաջարկ արեցի, որ նրանք կենտրոնանան այդ գործի վրա»,- ասաց Զուրաբյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ կոնսոլիդացիայի լայն հնարավորություն կա, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց, թե ուրախ է, որ իշխող կոալիցիայի մեջ կան մարդիկ, ովքեր մտածում են կոնսենսուսի մասին: Ճշտող հարցին, թե նա տեսնո՞ւմ է կոնսենսուսի լայն հնարավորություն, Զուրաբյանն ասաց, որ, եթե վստահ չլիներ կոնսենսուս լինելու մեջ՝ ջանք չէր ներդնի այդ գործում: