«2014-ին հայ-թուրքական հարբերությունները ամփոփելիս, կարող եմ առանձնացնել մի քանի իրադարձություններ, որոնք մեր ուշադրության կենտրոնում էին»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:
«Հայկական տեսանկյունից կարևոր է էրդողանի ապրիլքսանչորսյան հայտարարությունը: Այդ տեսանկյունից մեզ համար մեծ կարևորություն է ներկայացնում և տեղավորվում է Թուրքիայի 2015 նախապատրաստության պլանի մեջ: Այսինքն իրականում շարունակելով ժխտողական քաղաքականությունը, տպավորություն էր ստեղծում թե դրական փոփոխություններ են եղել»,-ասաց Պետրոսյանը:
Հաջորդ կետը իսլամական պետություն -Թուրքիա հարաբերություններն էին, որպեսզի իսլամական պետությունը հաստատվի, ինչի արդյունքում նոր գործող ուժ դարձավ Մերձավոր Արևելքում:
«Հաջորդ կետը գյուլենականների և իշխող շրջանակների միջև տարաձայնություններն էին, որոնք անցյալ տարվա դեկտեմբերին սկիզբ առան և և շարունակվեցին ողջ տարվա ընթացքում: Նման տարաձայնությունները, մեծ հաշվով, բխում են հայկական շահերից, քանի որ Թուրքիան չի կարողանում իր ողջ ռեսուրսները կենտրոնացնել այս կամ այն ճակատում: 2014-ը կարևոր էր նաև Թուրքիայ ընտրություններով: Նախ մարտին կայացան ՏԻՄ ընտրությունները, որը գյուլենականների հետ բախման թեժ շրջանում էր: Մենք տեսանք, որ գյուլենականները ոչ միայն չկարողացան խանգարել էրդողանի կուսակացությանը, այլև կուսակցությունը նախկին ընտրությունների համեմատ շուրջ հինգ տոկոս աճ գրանցեց: Օգոստոսին էլ Թուրքիայի պատմական ընտրություններն էին, երբ առաջին անգամ համաժողովրդական ընտրությունների միջոցով ընտրեցին նախագահ»,-ասաց Պետրոսյանը: