Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովն այսօր առաջին հանդիպումն անցկացրեց Ռոլան Գարոսի մրցաշարում:
1/64-րդ եզրափակիչում Խաչանովը վստահ հաղթանակ տարավ ավստրիացի Հայդեր-Մուրերի նկատմամբ: Հանդիպումն ավարտվե 3:0 հաշվով:
Առաջին սեթում Խաչանովը հաղթեց 7:6 հաշվով, երկրորդում և երրորդում՝ 6:3 հաշվով:
Խաչանովի մրցակիցը 1/32 եզրափակիչում կլինի Ստան Վավրինկա — Գարսիա-Լոպես զույգի հաղթողը: